Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Ռաֆայել» բժշկական կենտրոնի բացմանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Ռաֆայել» բժշկական կենտրոնի բացմանը: Այս մասին տեղեկացանք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարը նախ բոլորին շնորհավորել է Հայոց ազգային բանակի կազմավորման 18-րդ տարեդարձի առթիվ, ապա նշել, որ կարևորում է Հայաստանում ժամանակակից բժշկական կենտրոնների հիմնումը, որոնք կարող են որակյալ ծառայություններ առաջարկել մեր քաղաքացիներին: Այնուհետև վարչապետը շրջել է բժշկական կենտրոնում, ծանոթացել շենքային պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին: 


Աղբյուր` Panorama.am

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՌԱՖԱՅԵԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ` Գլխավոր

Գեղեցկությունը փրկում է աշխարհը, «ՌԱՖԱՅԵԼ»-ը`Ձեր առողջությունը

 

ՌԱՖԱՅԵԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ կատարվում են բազմաբնույթ վիրահատական միջամտություններ, լաբորատոր եւ գերժամանակակից գործիքային հետազոտություններ, ճշգրիտ ախտորոշում եւ լիարժեք բուժում` Հայաստանի եւ արտասահմանյան ճանաչված բարձրորակ մասնագետիտնականների կողմից:

 

 

Ռաֆայել բժշկական կենտրոնը ունի նիստերի սրահ (24 տեղ), դահլիճ-լսարան (60 տեղ)` հագեցած ժամանակակից բոլոր անհրաժեշտ աուդիո և վիդեո սարքավորումներով: Մեր դահլիճները կարող են տրամադրվել բժշկական, դեղագործական, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև մասնագիտացված միություններին` այստեղ կազմակերպելու իրենց գիտաժողովները, հանդիպումներն ու շնորհանդեսները: